Շրջակա միջավայր

  1. Կլասիկ քոթեջ
  2. Արաբական քոթեջ
  3. Ընտանեկան լյուքս քոթեջ

Այս 3 քոթեջները ունեն իրենց սպասարկման գոտին` ընդհանուր տարածքից առաձնացված, որտեղ առկա են ավտոկայանատեղի, գեղեցիկ կանաչապատ տարածք: Տարածքում առկա հանգստի և ժամանցի համար նախատեսված 3 տաղավարներ՝ ամեն մեկը նախագծված իր յուրահատուկ դիզայնով և կահավորմամբ: Քոթեջների դիմային հատվածում տեղակայված է շատ գեղեցիկ և հարմարավետ ցանցաճոճեր՝ ցանցային ծածկույթով, որտեղ շատ հարմար է ընթերցանության և նմանատիպ հանգիստ զբաղմունքներով: Քոթեջների հետնամասում, որտեղ կայանատեղին է, նաև տեղակայված է մեծ տաղավարը, որը իր ուրույն ոճով և ինտերիերով՝ առկա է 24 անձի համար նախատեսված սեղանով հարմարավետ փայտյա գեղեցիկ աթոռներով, 2 պահարաններով, որտեղ առկա է սպասք՝ կավե ափսեներ (տարբեր տեսակի ուտեստների համար), բաժակներ(նախատեսված տարբեր տեսակի խմիչքների և հյութերի համար) և բոլոր այն պարագաները, որոնք անհրաժեշտ են Ձեր խնջույքի և ընտանեկան ճաշկերույթի համար: